Հերթական ճանապարհային աղետն է տեղի ունեցել Հնդկաստանում: Երկրի արևմուտքում 18 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Մեքենան ընկել է գետը: Զոհերի թվում կան անչափահասներ: Փրկարարները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ դեռ շարունակում են ջրից մարդկային մարմիններ դուրս բերել:
Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:










































