Saturday, 06 06 2026
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Ի՞նչ նպատակ է հետապնդում ՀԱԿ-ի նախաձեռնությունը

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը թերահավատորեն է վերաբերվում ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից այդ դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Նա այդ նախաձեռնության հետևում քաղաքական նպատակներ չի տեսնում:

«Նախաձեռնություն է ընդամենը, իսկ թե ինչ նպատակ է հետապնդում` պարզ կդառնա հետագայում: Ընդամենը կարծում եմ, որ այս նախաձեռնությունը ոչնչի չի բերի, այդ հանձնաժողովը չի ստեղծվի, լավագույն դեպքում դա կլինի նախորդ հանձնաժողովի կրկնությունը: Իսկ թե Նիկոյանի գլխավորած նախորդ հանձնաժողովն ինչ արդյունք ունեցավ` բոլորը տեսան: Նման հանձնաժողով ստեղծելու համար գուցե անհրաժեշտ էր, որ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություն տեղի ունենար, ինչը չի եղել: Նախաձեռնություն անել մի բանի, որը չի դառնա իրողություն կամ իրողություն դառնալուց հետո կկրկնի այն, ինչ մենք տեսել ենք, պարզապես դրա իմաստը ես չեմ տեսնում:

Ցանկացած նախաձեռնություն պետք է ունենա մարտի 1-ի դեպքերի բացահայտման նպատակ: Այդ նախաձեռնությունը որևէ բացահայտման չի կարող բերել, որովհետև պառլամենտական հանձնաժողովն, այնուամենայնիվ, պառլամենտական հանձնաժողով է, և այն նախաքննական մարմնի որևէ լիազորություն չունի, որ կարողանա գործընթացները տանել դեպի բացահայտման: Առավել ևս, որ այս պառլամենտում են գտնվում առնվազն 2 հոգի՝ Գրիգոր Գրիգորյանը և Վարդան Օսկանյանը, ովքեր 2008-ի մարտի 1-ին ունեցել են շատ լուրջ դերակատարություն: Նրանք Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող շտաբի անդամներ են եղել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում կա մարդ, ով ղեկավարել է ներքին զորքերը, և ում ապօրինի հրամանների արդյունքում առնվազն ՀՀ երեք անմեղ քաղաքացի է մահացել: Այնտեղ գտնվում են շատ գործարարներ, ովքեր 2008-ի այդ օրերին օգտագործել են իրենց ռեսուրսը: Բազմաթիվ շահագրգիռ կողմեր կան, որոնք այն ժամանակ էլ են եղել, հիմա էլ կան: Պարզապես լուսնի վրա պետք է լինես` պատկերացնելու համար, թե նման պայմաններում հնարավոր է որևէ արդյունքի հասնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ա. Քոչարյանը:

Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեռ չեն քննարկել Մարտի 1-ի գործով նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնությունը: Այնուամենայնիվ, Ն. Զոհրաբյանի խոսքերով` ԲՀԿ-ն և կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կողմ են, որ այդ իրադարձությունները բացահայտվեն:

«Այդ դեպքում թող բացատրեն, թե Նաիրա Զոհրաբյանի և մյուս անդամների, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել նախորդ հանձնաժողովի աշխատանքներին, տեսակետներում որևէ փոփոխություն եղե՞լ է այս ընթացքում: ԲՀԿ-ն մարտի 1-ի դեպքերից հետո մասնակցել է երկրի կառավարմանը: Իսկ այսօր Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակից մաքսիմալ օգտվել է Ահարոն Ադիբեկյանը: Նա Ռոբերտ Քոչարյանին կարողացել է ներկայացնել որպես բարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր թեկնածու: Եվ Ռ. Քոչարյանին, Ա. Ադիբեկյանի հետ միասին, հավանաբար թվացել է, թե մարտի 1-ի թեման Հայաստանում փակված է: 20 տոկոս նկարելով` Ադիբեկյանին հավանաբար թվացել է, թե 2008-ի 10 զոհերը քիչ էին, կարելի է նաև 20 զոհ էլ ունենալ:

Ինչպե՞ս կարելի է այդպիսի ապտակ հասցնել մեր հանրությանը: Եվ եթե Ծառուկյանի մոտ իր նկարած թվերի հետևում կարելի է տեսնել մարդկային ռեսուրս, դա էլ արդյունք է 2011թ. նոյեմբերին հնչեցրած քաղաքագիտական վերլուծության: Իմ համոզմամբ` ԲՀԿ-ն որևէ կերպ չի կարող աջակցել այդ նախաձեռնության ընթացքին: Նրանք միշտ էլ ասել են, թե կողմ են բացահայտմանը, բայց դրա համար ոչինչ չեն արել: Եթե կողմ են, թող կանչեն Գրիգոր Գրիգորյանին, և նա իրենց պատմի, թե ինչու տվեց այդ ապօրինի հրամանները, և ինչպես եղավ, որ 10 հոգի մահացավ: Թող հարց տան, թե Տիգրան Աբգարյանն ինչպե՞ս մահացավ Լեո-Պարոնյան խաչմերուկում: Եվ Գ. Գրիգորյանի պատասխանները թող հանրությանը ներկայացնեն, եթե կողմ են բացահայտմանը: Եվ այդ հարցերի պատասխանները չստանալով հանդերձ` ինչպե՞ս պատահեց, որ Գ. Գրիգորյանը և Վ. Օսկանյանը դարձան պատգամավոր»,- ասաց Ա. Քոչարյանը:

Ա. Քոչարյանի կարծիքով` եթե ՀԱԿ-ը ցանկանում է ցույց տալ, որ մարտի 1-ի հարցով ուզում է ինչ-որ բան անել, հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ ներկայացնելը ճիշտ ճանապարհը չէ: Նրա խոսքերով` ՀԱԿ-ի պատգամավորները կարող են օգտագործել խորհրդարանում լինելու հնարավորությունը և, օրինակ, այդ թեմայով կառավարությանը հարցապնդում ուղարկեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում