Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Իրաքի փոխնախագահ Խուդեիր Ալ-Խուզային խնդրել է արգելել երկրի տարածքով իրանական ինքնաթիռների թռիչքները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքերով՝ Հիլարի Քլինթոնն Իրաքի փոխնախագահին հայտնել է, որ Իրաքի տարածքով թռչող իրանական ինքնաթիռները ռազմական օգնություն են հասցնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, ինչի համար էլ անհրաժեշտ է շուտափույթ փակել Իրաքի օդային տիրույթը նրանց առջև:
Ներկայացուցիչը հավելել է, որ Իրաքի ղեկավարությունը որոշ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ՝ Հյուսիսային Կորեայի ինքնաթիռների առջև փակելով Իրաքի օդային տիրույթը: Օրեր առաջ էլ նշվում էր, թե Իրաքը Չինաստանից Սիրիա թռչող ինքնաթիռին արգելել է թռչել իր տարածքով:










































