Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը Բաքվի դատախազությանը հրահանգել է հետաքննել պատգամավոր Գյուլյար Ահմեդովային առնչվող սկանդալային տեսանյութում տեղ գտած տեղեկատվությունը:
Տեսանյութն ինտերնետում տեղադրել է Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևը, որը պատգամավոր դառնալու համար տրվելիք կաշառքի չափի շուրջ սակարկում է Ահմեդովայի հետ:
Գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը հայտարարել է, որ տվյալ գործով իրականացվելու են համապատասխան փորձաքննություն և հետաքննչական այլ անհրաժեշտ միջոցառումներ: Դրանից հետո ընդունվելու է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածին համապատասխան որոշում:










































