Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է կորուստներ կրել, որոնք կապված են թիմի առաջատար ֆուտբոլիստների վնասվածքների հետ:
Այսօր կայացած մարզման ժամանակ ողնաշարի հատվածում ցավեր է զգացել թիմի հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը: Նա չկարողացավ ավարտել մարզումը, ավելին` ամենայն հավանականությամբ, Բուսկետսը բաց կթողնի «Սևիլյա»-ի հետ կայանալիք առաջիկա հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Ներկայումս վնասվածքների պատճառով բացակայում են «Բարսա»-ի ֆուտբոլիստներ Կարլես Պույոլը, Անդրես Ինյեստան և Հերարդ Պիկեն:







































