ԱՄՆ ռազմաօդային ուժերը և Northrop Grumman ընկերությունն ավարտել են B-2 Spirit ռմբակոծիչները նոր, AN/APQ-181 ռադարներով զինելու ծրագիրը,- գրում է lenta.ru-ն՝ հավելելով, որ ներկայումս բոլոր 20 ռմբակոծիչները տեղակայված են Միսսուրի նահանգի Ուայթմանի ավիաբազայում:
Առաջին հինգ ինքնաթիռներն արդիականացման գործընթացն անցել էին 2009 թվականին: Եվս տասը՝ 2010-2012 թվականներին: Ընդհանուր առմամբ, արդիականացման վրա շուրջ 468 միլիոն դոլար էր ծախսվել:
Բացի ռադարներից, ինքնաթիռները հագեցած կլինեն կապի համակարգով, նրանց հասանելի կլինի Պենտագոնի համակարգչային միասնական ցանցը:
Նշենք, որ ռմբակոծիչները ընդունակ են ժամում 970 կմ արագություն զարգացնել և 11,1 հազար կմ տարածություն հաղթահարել:









































