Apple ընկերությունը հակընդդեմ հայց է ներկայացրել Microsoft-ի դեմ այն բանից հետո, երբ Սթիվն Ջոբսի ընկերությունը գրանցել է App Store ապրանքանիշը: Այս մասին հայտնում է TechFlash.com կայքը` հղում կատարելով այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվել են ԱՄՆ արտոնագրային ծառայություն:
Պաշտոնական նամակում Apple-ը նշում է, որ «App Store» տերմինը («հավելվածների խանութ») ընդհանուր գործածության համար չէ: Microsoft-ը արտոնագրային ծառայությանը փորձում է հակառակը համոզել: Ըստ ընկերության փաստարկների` այն համընդհանուր գործածության եզր է. «App» («հավելված») և «Store» («խանութ»), ինչն այդ տերմինը նրան դարձնում է համընդհանուր գործածության բառեր:
Իր հերթին Apple-ը հիշեցրել է Microsoft-ին, որ նրա անձնական Windows առևտրային նշանը նույնպես համընդհանուր գործածության բառ է, որը չի խանգարել ընկերությանը ստանալ դրա հանդեպ բացառիկ իրավունքները օպերացիոն համակարգի շուկայում օգտագործելու համար:
Microsoft-ի բողոքը ԱՄՆ-ի արտոնագրային ծառայություն է ներկայացվել 2010թ-ի հունիսին: Սակայն այն հայտնի է դարձել միայն 2011թ.-ին հունվարին: App Store հավելվածների խանութը Apple-ի կողմից գործարկվել է 2008թ.-ին: Apple-ից բացի` նմանատիպ խանութներ ունեն նաև մի շարք արտադրողներ, այդ թվում նաև Microsoft-ը (Windows Phone Marketplace):










































