Թուրքական Todays Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմը: Քննարկման ժամանակ Բիլդտը գործածել է «մտքի ազատություն» արտահայտությունը, ինչը հարուցել է Դավութօղլուի բուռն արձագանքը:
Դավութօղլուն իր գործընկերոջը զգուշացրել է, որ անհրաժեշտ է ավելի մեծ հարգանք ցուցաբերել այլ ժողովուրդների կրոնական արժեքների նկատմամբ: Նա հիշեցրել է ֆիլմի հեղինակի այն խոսքերը, որ ինքը ցանկացել է դրանով սադրել մարդկանց:








































