Եգիպտական «Ալ-Օմմա» հեռուստաալիքի սեփականատեր Ահմեդ Մուհամեդ Աբդուլահը և նրա որդին կկանգնեն դատարանի առաջ քրիստոնեական հավատքի վիրավորանքի և Աստվածաշունչն այրելու համար: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը` հղում կատարելով МЕНА գործակալությանը:
Գործակալության տեղեկություններով` մեղադրյալները պատռել և այրել են Աստվածաշունչը՝ ի պատասխան համացանցում հայտնված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հայտնվելուն:
Ակցիայի ընթացքում մի քանի եգիպտոսցիներ ներթափանցել են դեսպանատան տարածք, պոկել են ամերիկյան դրոշը և նրա փոխարեն տեղադրել են «Չկա Աստված Ալլահից բացի, և Մուհամմեդը նրա մարգարեն է» պաստառը:








































