Իտալական «Ռոմա Պրիմավերա»-ի նախկին ֆուտբոլիստ Ջանլուկա Լեոնարդին, ով անգամ դարձել է Իտալիայի առաջնության հաղթող, ձերբակալվել է Հռոմի ոստիկանության կողմից:
19-ամյա ֆուտբոլիստն ու իր ընկերը, ով քաղաքական գործչի որդի է, կողոպտել են մի մարմնավաճառուհու:
Ձեռքերը մտցնելով պայուսակի մեջ՝ նրանք այնտեղից հանել են փաստաթղթեր ու 130 եվրո գումար(փողը կիսել են), սակայն, ավելի լավ որոնելով, գտել են նաև թաքցված 600 եվրո գումարը:
Ըստ մամուլի՝ ֆուտբոլիստը դեպքից առաջ օգտվել է այդ փողոցի մարմնավաճառուհիներից մեկի ծառայություններից:
Հանցանքի համար նա դատապարտվել է 5 ամիս ազատրկման և ստիպված կլինի վճարել 200 եվրո տուգանք:








































