Սեպտեմբերի 30-ին տեղի է ունենալու «Ռեալ»-ի բաժնետերերի հանդիպումը: Ակնկալվում է, որ այդ հանդիպման ժամանակ Ֆլորենտինո Պերեսն առաջարկելու է բարեփոխել ակումբի նախագահական ընտրությունների ընտրակարգը:
Ներկայիս նախագահն ուզում է պաշտպանել թիմը շեյխերից: Նախագահն առաջարկում է ընդլայնել ակումբի անդամների պաշտոնավարման ժամկետը, սակայն այդ ընթացքում ոչ մի օտարերկրացի չի կարողանա տեղ զբաղեցնել այդ կազմում նույնիսկ ակումբի բաժնետոմսերի որոշ մասը ձեռք բերելու դեպքում:










































