Կալինինգրադում տեղի ունեցած դատական նիստում սահմանվել է ադրբեջանցու ստեղծած հանցավոր խմբավորման անդամների վճիռները, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Ադրբեջանի 47-ամյա քաղաքացի Ռահիմովը, ով Կալինինգրադի մարզում ապրել է առանց գրանցման, մշակել է խմբավորման գործունեության հատուկ համակարգ և բաժանել պարտավորությունները:
Հետաքննությունը պարզել է, որ հերոինի իրացմամբ զբաղվող խմբում եղել են 3 տղամարդ և 4 կին` 27-ից 50 տարեկան, որոնք թմրանյութի խոշոր խմբաքանակները դոզայավորել, փաթեթավորել և վաճառել են:
Ձերբակալության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է միանգամյա օգտագործման թմրանյութի դոզաներ` մոտ 170 հազար ռուբլի արժողությամբ:
8 հանցագործի պատժաչափը գերազանցում է 54 տարին: