Ճապոնական Neurowear ընկերությունը, որը հայտնի է ոչ ստանդարտ նախագծերում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, ներկայացրել է մարդկային էմոցիաներով ղեկավարվող պոչ: Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ը:
Ռոբոտացված Shippo-ն (ճապոներեն նշանակում է «պոչ») ամրացվում է մարդու գոտկատեղին: Պոչի մեջ ներկառուցված սենսորները որոշում են սեփականատիրոջ տրամադրությունը՝ չափելով ուղեղի ակտիվությունն ու սրտխփոցի հաճախականությունը: Պոչը սենսորներից տվյալները ստանում է Bluetooth-ի միջոցով:
Եթե մարդը ուրախանում է կամ հիացմունք ապրում, ապա պոչը շարժվում է դանդաղ կամ անշարժ է մնում, իսկ երբ պոչի տերը վախենում է կամ հուզվում, ապա կիբերնետիկ սարքը սկսում է ակտիվորեն շարժվել:
Neurowear-ը հայտարարել է, որ Shippo-ն շուկայում կհայտնվի այս տարվա վերջին: Գինը հայտնի չէ:











































