Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Սաֆար Աբիևի ու Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ալփեր Ջոշքունի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը: Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:









































