Thursday, 11 06 2026
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
07:50
Նավթի գներն աճել են – 10/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից

Արտահերթին` եղիր պատրաստ

Հայաստանում թեև զգալի է արտահերթ ընտրությունների շունչը, այդուհանդերձ, քաղաքական օրակարգային հարց այն դեռ չի դարձել, քանի որ, բացի Հայ ազգային կոնգրեսից, որևէ այլ քաղաքական ուժ իր կողմից, որպես պահանջ, այդ հարցը չի ձևակերպել: Թե՛ ընդդիմադիր «Ժառանգությունը», թե՛ այդպիսին ինքնահռչակված Դաշնակցությունը խոսում են իշխանափոխության անհրաժեշտության մասին, բայց նրանից որևէ մեկը արտահերթ ընտրության պահանջ չի ձևակերպել ու հստակ ներկայացրել՝ որպես օրակարգային կետ:

Ավելին, Դաշնակցությունը նույնիսկ կարծես թե մերժում է այդ պահանջը՝ ասելով, որ եթե չկա ընտրակեղծիքների դեմ պայքարի հստակ մեխանիզմ, որևէ նշանակություն չունի՝ արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունն է կեղծվում: Խնդիրն, իհարկե, Դաշնակցության այդ դիրքորոշումը քննարկելը չէ, գոնե՝ հիմա, այլ ընդամենն արձանագրել, որ այդ հարցում ՀՅԴ մոտեցումը ավելի մոտ է իշխանությանը, քան ընդդիմությանը: Չէ՞ որ մեկ էլ իշխանությունն է, որ մերժում է արտահերթ ընտրության գաղափարը կամ առաջարկը:

Երեկ մատուցած հոդվածի շրջանակում փորձել եմ ներկայացնել, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունը կարծես թե օպտիմալ հանգուցալուծում կարող է լինել ներկայիս սոցիալ-հոգեբանական և տնտեսա-քաղաքական ծանր, ճգնաժամային իրավիճակից: Եվ կարծես թե այդ լուծումը ներառում է քաղաքական բոլոր սուբյեկտների շահը. Մեկը՝ գուցե շատ, մյուսը՝ քիչ, բայց դա գոնե մի տեսանելի կամ շոշափելի հարթակ է, որտեղ կարող է տեղի ունենալ հասարակության և պետության, ու նաև այդ սուբյեկտների համար քիչ թե շատ որոշակի իրավիճակ ստեղծող մի երկխոսություն, թեկուզ՝ կարճաժամկետ կտրվածքով:

Ավելին, այդ երկխոսությունը կարող է նույնիսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ բացել թե՛ այդ երկխոսության մասնակից սուբյեկտների քաղաքական շահի, թե՛, որ առավել կարևոր է, պետության և հասարակության շահի տեսանկյունից: Առավել ևս, որ իրադարձությունների տրամաբանությունը կարծես ինքնին հուշում է, որ այդ հանգուցալուծումը դառնում է ավելի ու ավելի մեծ հրամայական, որին չենթարկվելը կարող է ավելի ծանրացնել համընդհանուր ճգնաժամային մթնոլորտի ճնշումը իշխանության ուսերին:

Բայց այստեղ, թերևս, ժամանակն է անդրադառնալ մեկ այլ կարևոր հարցի. արդյոք քաղաքական սուբյեկտները պատրա՞ստ են արտահերթ ընտրության: Խոսքը թե՛ ռեսուրսային, թե՛ կազմակերպական, թե՛ օրակարգային բովանդակության մասին է: Հարկ է նշել, որ երբ խոսում ենք արտահերթ ընտրության մասին, պետք է նկատի ունենանք, որ այդ ընտրությանն իշխանությունը, ի վերջո, ցուցաբերում է արդարություն և օրինականություն ապահովելու կամք:

Բանն այն է, որ քննարկումները, վերլուծությունները և կանխատեսումները պետք է անել այդ ելակետով, որովհետև եթե այդ կամքը չի դրսևորվում, և ընտրությունը պետք է անցնի «ավանդույթի» ուժով, ապա այն ոչ թե հանգուցալուծում կլինի, այլ էլ ավելի կխորացնի քաղաքական և սոցիալական ճգնաժամը: Հետևաբար, եթե արտահերթ ընտրությունն իշխանությունը կդիտարկի որպես ընդամենը իրավիճակի լիցքաթափման, սակայն ոչ վերափոխման միջոց, ապա դա թերևս անիմաստ է արժանացնել քննարկման, քանի որ դա կլինի պետության, պետականության անշրջելի անկման գործում իշխանության կատարած մեծագույն «ներդրումը»:

Ահա թե ինչու հարցը պետք է դիտարկել այն ելակետով, որ իշխանության մեջ կարող է ի վերջո հաղթել կամ առաջանալ գիտակցումը, որ ճգնաժամի հաղթահարում կարող է լինել միայն հասարակության հետ իրական երկխոսության պարագայում, ինչը ենթադրում է արտահերթ իրական ընտրության անցկացում: Իհարկե, կլինեն բավական հիմնավոր և օբյեկտիվ հակափաստարկներ այն մասին, որ իշխանությունը երբեք չի գնա արտահերթ իրական, չկեղծվող ընտրության, չի կտրի այն ծառը, որի վրա նստած է: Այդ պնդումներն իսկապես օբյեկտիվ են և իրավացի, սակայն խնդիրն այն է, որ հակառակ պարագայում Հայաստանում կարծես թե ավելի ու ավելի իրատեսական է դառնում, որ եթե իշխանությունը չկտրի ճյուղը, որի վրա նստած է և չապահովի նորմալ «նստարան» բոլորի համար, ապա ժողովուրդը կկտրի, ընդ որում՝ ոչ միայն այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը, այլև իշխանության ծառն ընդհանրապես:

Եվ արտահերթ ընտրության մասին խոսելիս նկատի եմ առնում, որ այդ տրամաբանությունը գուցե ինչ-որ պահի կարող է հասնել նաև իշխանությանը, թեկուզ՝ ինքնապահպանման բնազդի տեսքով: Այլապես, որևէ կասկած չկա, որ ինքն իրենով Հայաստանի իշխանությունը չունի մտքի և արժեհամակարգի այն որակը, որը կապահովեր բարեփոխումների «ինքնավար» ռեժիմի առկայություն:

Այդպիսով, արդյոք պատրա՞ստ են քաղաքական ուժերն արտահերթ ընտրության: Այդ առումով քիչ թե շատ հստակ պատասխան կարելի է տալ միայն Հայ ազգային կոնգրեսի մասով: Կոնգրեսի կազմակերպական մակարդակը բավական բարձր է: Կոնգրեսում առկա է նաև հստակ ձևավորված և վաղուց արդեն հասարակությանը ներկայացված օրակարգ, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական և սոցիալական մասով` «100 քայլ» ծրագիր, «Կենսաթոշակային բարեփոխումների» ծրագիր, մշակման փուլում գտնվող համանման այլ ծրագրեր:

Ռեսուրսային առումով նույնպես Կոնգրեսը թերևս ամենապատրաստն է, քանի որ այստեղ փաստացի դեր կատարելու է ոչ թե ֆինանսական, նյութական ռեսուրսը, այլ մարդկային ռեսուրսը, նվիրյալների, կամավորների ռեսուրսը: Իսկ այդ իմաստով Կոնգրեսը կարծես թե խնդիրներ չունի կամ շատ քիչ խնդիրներ ունի: Մյուս ուժերի պարագայում դժվար է այդ ամենի մասին խոսելը, քանի որ նրանք իրենց գործունեությունը հիմնականում ծավալել են իշխանության մեջ առկա ինստիտուցիոնալ ռեժիմում:

Այսինքն` «Ժառանգությունն», օրինակ, այս ընթացքում բազմամարդ քիչ ակցիաներ է կազմակերպել, որ հնարավոր լինի դատել այդ կուսակցության կազմակերպական կարողությունների և ռեսուրսային հարաբերակցության մասին: «Ժառանգությունը» հիմնականում աշխատել է իր խորհրդարանական լիազորությունների շրջանակում: Դաշնակցության պարագայում կարծես թե նկատելի է կազմակերպականության որոշակի մակարդակ: Հայ-թուրքական գործընթացների դեմ կուսակցության ակցիաները հուշում էին, որ ինքնակազմակերպվելու մեխանիզմներն այդ կուսակցության մեջ կայացած են և աշխատում են:

Այլ հարց է, թե արդյոք դրանք որքանո՞վ արդյունավետ կաշխատեն, եթե Դաշնակցությունը բախվի նյութական ռեսուրսային խնդիրներին, ինչպես նաև այն վարչական-ուժային պատին, որը ամեն անգամ քաշվում է, օրինակ, Հայ Ազգային Կոնգրեսի դեմ, երբ Կոնգրեսը կազմակերպում է որևէ ակցիա: Դաշնակցության կազմակերպական կարողությունների իրական սահմանն ու աստիճանը կերևա այդ ժամանակ, եթե Դաշնակցության դեմ իշխանությունը երբևէ դնի այդ պատն ու Դաշնակցությանը զրկի նյութական քվոտաներից:

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այստեղ կարծես թե իրավիճակը այդքան էլ հստակ չէ: Բանն այն է, որ իշխանութան դեպքում պատրաստ լինելը առաջին հերթին նշանակում է լիովին կառավարել վարչական և քրեաօլիգարխիկ ամբողջ բուրգը, քանի որ իշխանության գործողությունների առանցքը հենց այդ հիերարխիան է կազմում: Այդ առումով կան ակնհայտ բարդություններ: Թեև ներիշխանական հրադադարի փաստաթուղթ է ստորագրվել, այդուհանդերձ, չկա որևէ երաշխիք, որ ընտրական գործընթացների դեպքում այդ փաստաթուղթը կարող է շատ արագ վերածվել բացառապես ձևի:

Իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի համար ընտրությունը այդ դեպքում կարող է դառնալ ներիշխանական հեղաշրջման միջոց: Այստեղ է, որ իրավիճակն իշխանության համար դառնում է պատային: Արտահերթ ընտրությունն ավելի ու ավելի անհրաժեշտ է դառնում՝ որպես ճգնաժամային բեռից ազատվելու ամենաօպտիմալ քայլ, բայց ներկայիս իշխանության պարագայում այն նաև վտանգավոր է դառնում Սերժ Սարգսյանի համար: Նաև այդ առումով է, որ արտահերթ ընտրության հարցում ընդդիմության հետ իրական երկխոսությունն իշխանության համար դառնում է ոչ թե բարի կամքի կամ ինքնագիտակցության զարթոնքի, այլ պարզապես ինքնապահպանման բնազդի թելադրանքով կատարելիք մարտավարական անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում