Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Տիագու Ալկանտարան հայտարարել է, որ ինքը գոհ է ակումբի՝ առաջին հինգ տուրից հետո գրանցած արդյունքից:
«Սա շատ լավ մեկնարկ է: Շատ լավ: Ավելի լավ լինել չէր կարող: Եթե մենք հաշվի առնենք Լա լիգայի ու Չեմպիոնների լիգայի խաղերը միասին, ապա վերջին վեց խաղում վեց հաղթանակ ենք տարել: Բացի այդ՝ նրանցից բոլորն էլ լավ մրցակից էին: Տարօրինակ է, որ կան մարդիկ, ովքեր չեն հավատում մեր թիմին»,- ասել է Ալկանտարան:





































