Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.42-ին «1-03» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 20.25-ին դեղորայքային թունավորումով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի 16-րդ բնակարանի բնակիչ՝ 1990թ ծնված Անի Հայրապետյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գանահատել են միջին ծանրության:









































