Անտոնիո Գաուդիի ամենահայտնի ստեղծագործությունը` Սուրբ Ընտանիքի տաճարը, որը Բարսելոնայի գլխավոր տեսարժան վայրն է, նոր հեքիաթային գույներով է ներկայացել հասարակությանը` իսպանական Festes de la Marce քառօրյա փառատոնի շնորհիվ, հաղորդում է The Daily Mail-ը:
Կանադական Moment Factory ընկերությունը իրականացրել է Montreal Signe Ode a la Vie լուսային շոու ծրագիրը, որտեղ գունային տարբեր լուսարձակների միջոցով ընդգծվել է ճարտարապետական հուշարձանի գեղեցկությունը և շքեղությունը:
Սուրբ Ընտանիքը անունը կրող տաճարը մինչ այժմ ավարտին հասցված չէ. 1926 թվականին Գաուդիի մահվանից հետո այն իրականացված էր միայն քառորդ մասով: Նախատեսվում էր նախագիծը ավարտին հասցնել մասնավոր բարեգործությունների միջոցով: Շինարարությունը ընդհատվել է Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ և վերսկսվել միայն 1950 թվականին: Ակնկալվում է, որ եկեղեցու շինարարությունը կավարտվի 2026թ.` Գաուդիի մահվան 100-ամյա տարելիցին:
Չնայած դեռ շինությունն անավարտ է, այնուամենայնիվ այն ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում:










































