Եգիպտական պետական Al-Akhbar թերթը այսօր գրում է, որ Եգիպտոսի պաշտոնաթող նախագահ Հոսնի Մուբարաքը բուժում է ստանում Սաուդյան Արաբիայում: Այս տեղեկությունը զինվորական իշխանությունը դեռ չի մեկնաբանել, սակայն փաստը, որ այս մասին գրում է պետական լրատվամիջոցը, վկայում է, որ այն համապատասխանում է իրականությանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, թե Մուբարաքը հոսպիտալացվել է Կահիրեում, իսկ նրան արգելվել է լքել երկիրը:








































