Հայաստանի արժութային շուկայում իրավիճակը կայուն է, դոլարի նկատմամբ պահպանվում է բարձր պահանջարկը, մասնավորապես բնակչության և ներկրողների կողմից: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց Forex club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը: Անցած շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալները կազմել են 19 մլրդ 395 մլն դոլար, ինչը 10.5%-ով ավելի բարձր է, քան նախորդ շաբաթ: Դոլարի փոխարժեքն անցած շաբաթ նվազել է 0.06%-ով:
Վերլուծաբանի կարծիքով՝ այս շաբաթ դոլարի փոխարժեքը Հայաստանում կարող է փոքր-ինչ բարձրանալ, որը պայմանավորված կլինի ներքին պահանջարկի բարձր կայունությամբ, նաև միջազգային շուկայում դոլարի չափավոր կայուն աճով:
Այդ կապակցությամբ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ-ում կգտնվի 407.0-411.0 դրամ միջակայքում:










































