Կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարող է ավարտել մարզական կարիերան Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Չելսի»-ի կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են ամերիկյան MLS-ի միանգամից մի քանի թիմեր, սակայն, ըստ աղբյուրի, հիմնական հետաքրքրությունը ցուցաբերում է «Լոս Անջելես Գելեքսի»-ն:
Ակումբն ամեն ինչ անելու է՝ առաջիկա ձմռանը խաղացողի իրավունքները գնելու համար: Ըստ տեղեկությունների՝ թիմը պատրաստվում է Լեմպարդին առաջարկել շահավետ պայմանագիր՝ 2-3 տարի ժամկետով:







































