Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

ՆԱՏՕ-ն վախենում է Լիբիան վերածել երկրորդ Աֆղանստանի և Իրաքի

Արդեն մի քանի օր է՝ մամուլում հայտնվում են հրապարակումներ, համաձայն որոնց ՆԱՏՕ-ն իբր պատրաստվում է ռազմական ինտերվենցիա կազմակերպել Լիբիայում: Մի մասը կարծում է, որ դա լիբիական ժողովրդին հետագա սպանդից փրկելու միտում ունի, մյուսը` համաշխարհային տնտեսական հետագա ճգնաժամը չխորացնելու, քանի որ Լիբիայում ծայր առած հուզումների պատճառով դադարեցվել է այդ երկրից գազի և նավթի արտահանումը, ինչն ազդել է վառելիքի գների վրա:

Մարտի 1-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում միակարծիք չեն Մուամար Քադաֆիի դեմ այդ կազմակերպության հետագա գործողությունների առումով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Ըստ Գեյթսի, թեպետ ակտիվ գործողություններ նախատեսված չեն, սակայն քննարկվում են մի քանի տարբերակներ:

«Մենք պետք է լավ մտածենք` արդյոք իմաստ կա՞ մեր զինվորներին ուղարկել Մերձավոր Արևելքի ևս մի երկիր»,- ասել է նա:

Գեյթսը նաև ավելացրել է, որ ՆԱՏՕ-ի հնարավոր գործողությունները պետք է դիտարկել Աֆղանստանում այդ կազմակերպության գործողությունների վրա ազդելու համատեքստում:

Հիշեցնենք, որ ամերիկյան ռազմանավերը հայտնվել են Լիբիայի հյուսիսային սահմանների մոտ` Միջերկրական ծովի հարավային մասում, սակայն այս պահին կոնկրետ գործողությունների մասին չի խոսվում: Երեկ ՆԱՏՕ-ի հնարավոր գործողությունների մասին հանդես է եկել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն «անհեթեթություն է անվանել այդ ամենը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում