Վաճառքում է հայտնվել Հարի Փոթերի հեղինակ Ջոան Ռոուլինգի՝ մեծահասակների համար առաջին վեպը, որում նա պատմում է հրաշագործ տղայի մասին առաջին գրքի լույսընծայումից առաջ և հետո իր կյանքի մասին ճշմարտությունը:
Հարի Փոթերի մասին վեպերը Ռոուլինգին բերեցին փառք, հարստություն, երկրագուների սեր ու հարգանք: Նման ցունամիին դիմակայելու համար նա ստիպված էր հոգեթերապիայի կուրս անցնել: Կյանքի փոխակերպումը նրան իսկական դեպրեսիայի մեջ է գցել: Այս մասի հայտնում է Rosbalt.ru-ն:
47-ամյա Ռոուլինգը խոստովանել է, որ ստիպված է եղել պայքարել կլինիկական դեպրեսիայի դեմ, երբ Էրենբուրգում գրում էր իր առաջին գիրքը: Այդ ժամանակ նա միայնակ մայր էր՝ առանց գրոշի: Նա գիրքը գրել է սրճարանում, մինչդեռ երեխան նրա կողքին քնած էր: Ջոանի գլխում նույնիսկ ինքնասպանության մտքեր են ծագել:
Ընդհանուր առմամբ՝ նրա վեպերն ամբողջ աշխարհում վաճառվել են 450 մլն օրինակով: Ռոուլինգը վստահեցրել է, թե փառքից նման ծանրություն չէր սպասում, և թե փառքը նման խնդիրներ կբերի իր հետ: Նրա մոտ ապակողմնորոշման զգացողություն է առաջացել, չի իմացել՝ ումից խորհուրդ հարցնի, ումից օգնություն խնդրի:








































