Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան իր գոյության 100-ամյակի կապակցությամբ Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների կոնֆեդերացիաների հետ մեկտեղ որոշում է կայացրել 2016 թվականին ԱՄՆ-ի տարածքում անցկացնել «Կոպա-Ամերիկա»-ի արտահերթ խաղարկություն:
Գավաթի խաղարկությանը կմասնակցեն 16 հավաքականներ: Նշենք, որ «Կոպա Ամերիկա-2015»-ը տեղի կունենա Չիլիում:







































