Երեկ Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական բոլոր շրջանների աշխատակիցներին չեն թույլատրել լքել աշխատավայրը մինչև Հայ ազգային կոնգրեսի կողմից հանրահավաքի ավարտը: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները երեկ իրենց աշխատանքն ավարտել են երեկոյան ժամը 8-ին, վարչական շրջաններում աշխատանքային ժամը ձգվել է մինչև 9-ը: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, նույն ռեժիմով են աշխատել նաև որոշ նախարարություններ: