Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Վանուշ Ամիրաղյանը՝ հավաքելով 1.670 ձայն: Նրա միակ մրցակից` անկուսակցական, ինքնաառաջադրված Քաջիկ Անանյանը ստացել է 1.425 քվե:
Քաղաքի 4756 ընտրողներից համայնքապետի ընտրությանը մասնակցել է 3.220-ը, 78 քվեաթերթիկ համարվել է անվավեր:











































