20 minutos-ը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունն ընդունել է «Կամպ Նոու» մարզադաշտը վերակառուցելու նախագիծը: Թիմը պատրաստվում է այդ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով 300 մլն եվրո ծախսել:
Պարբերականը տեղեկացնում է, որ փոփոխություններ պետք է կատարվեն ոչ միայն մարզադաշտում, այլև դրա շրջակա տարածքում: Վերակառուցման աշխատանքները պետք է իրականացնի «Ֆոստերա» ընկերությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ակումբի ղեկավարները հավաքի ժամանակ քննարկել էին «Կամպ Նոու»-ի վերակառուցման կամ նոր մարզադաշտի կառուցման հարցը:
Հավելենք, որ «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով վերակառուցման աշխատանքները կարող են տևել 2-4 տարի:







































