Wednesday, 17 06 2026
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Տանդեմի երազանքը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր շրջանառության մեջ է դրել մի հարցման տվյալ, որտեղ ընդդիմադիր միասնական թեկնածուի հանրայնորեն ամենացանկալի գործիչ է ներկայացնում Գագիկ Ծառուկյանին, իսկ երկրորդ տեղում՝ Ռոբերտ Քոչարյանին: Իհարկե, այս սոցհարցումը շատերի մոտ կարող է շոկ առաջացնել, սակայն խնդիրը միայն շոկը չէ, այլ ներքաղաքական իրադրությունը, որի առումով Ադիբեկյանն իր սոցհարցումներով վաղուց է դարձել ինդիկատոր:

Այդ իմաստով, Ադիբեկյանը հետաքրքրական մի պատկեր է ներկայացնում, որտեղ Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը փաստորեն հավակնում են նվաճել, այսպես ասած, ընդդիմադիր դաշտը: Ինչ խոսք, այդ դաշտում մինչ այդ «մոնոպոլիստ» ինքնահռչակված Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանի քաղաքականության շնորհիվ Քոչարյանն ու Ծառուկյանը միանգամայն ստացել են այդ հնարավորությունն ու «իրավունքը», սակայն խնդիրն, իհարկե, այլևս Կոնգրեսը չէ, ու ինչպես երևում է ինդիկատորի անբռնազբոսությունից, Կոնգրեսը արդեն վաղուց որևէ մեկի համար խնդիր չէ:

Պատահական չէ, որ Ադիբեկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին արդեն նետել է ամենավերջը, ամենաանցանկալիների շարքը՝ առանց նույնիսկ փոքր-ինչ անհարմար զգալու: Միևնույն ժամանակ, ինչո՞ւ պետք է անհարմար զգա Ադիբեկյանը: Ավելի շատ անհարմար զգալու հիմքեր ունի Տեր-Պետրոսյանը, որը կարողացավ մի կողմից՝ աննախադեպ շարժում ծավալել, մյուս կողմից էլ՝ փոշիացնել այդ աննախադեպ շարժումը զրոյական աստիճանի: Դա ներկայումս հնարավորություն է տվել Գագիկ Ծառուկյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմին առավել հավակնոտ ներքաղաքական խաղ սկսել, որի առաջին փուլը խորհրդարանի ընտրություններն էին, իսկ երկրորդը հավակնում են լինել նախագահական ընտրությունները:

Առաջնային խնդիրներից մեկը տանդեմը, կարծես թե, բարեհաջող կերպով լուծում է՝ նվաճելով այսպես ասած ընդդիմադիր դաշտն ու այստեղ ներկայնալով որպես դոմինանտ ուժ: Այդ ամենը, բնականաբար, ներկայացվելու է Սերժ Սարգսյանի դեմ՝ նախագահական ընտրություններում նրան հնարավորինս շատ պահանջներ թելադրելու համար: Խոսքն, իհարկե, իշխանության վերաբաժանման մասին է: Այսինքն՝ եթե չի ստացվում իշխանությունը վերցնել միանգամից, ինչը, ըստ երևույթին, Քոչարյան-Ծառուկյան տանդեմին իսկապես չի հաջողվում, նաև՝ արտաքին մի շարք հանգամանքներից ելնելով, ապա այստեղ արդեն մնում է փուլային տարբերակը:

Դրա համար անհրաժեշտ է, բնականաբար, հանդես գալ որպես ընդդիմադիր դաշտի գերիշխող ուժ, որպեսզի այդպիսով պահանջներ դրվեն Սերժ Սարգսյանի առջև: Գլխավոր պահանջն կարող է լինել վարչապետի պաշտոնը: «Բարգավաճ Հայաստանն», իհարկե, վաղուց է նախանշել այդ պաշտոնի թիրախավորվածությունն իր համար: Խնդիրը սակայն այն է, թե «Բարգավաճն» ինչ իրավիճակում է ստանում այդ պաշտոնը կամ ներկայացնում իր հավակնությունները Սերժ Սարգսյանին:

Անշուշտ, մեղմ ասած՝ քիչ է հավանականությունը, որ «Բարգավաճ Հայաստանը» փորձի արմատական դիմադրություն ցույց տալ Սերժ Սարգսյանին: Խնդիրը իրավիճակն է, թե ԲՀԿ-ն որքանով կկարողանա նախագահական ընտրություններից ստեղծել մի իրավիճակ, որում Սերժ Սարգսյանը պարզապես ստիպված կլինի «Բարգավաճ Հայաստան»-ի հավակնությունները հաշվի առնել: Միասնական թեկնածուի տարբերակը, փաստացի, այդ իրավիճակին բերելու ծրագրային մեկնարկն է, որ տալիս է ԲՀԿ-ն՝ մի կողմից փորձելով Կոնգրեսին զրկել հավակնություններից և ԲՀԿ-ին ներկայացվելիք հնարավոր պահանջների հիմքերից՝ այսպես ասած, քաղաքագիտական սատարումի տրամաբանության շարունակության դիմաց, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին կանգնեցնել որքան հնարավոր է՝ անկյունային վիճակում, նախագահական ընտրությունները սահուն անցկացնելու հարցում ԲՀԿ-ից և Ռոբերտ Քոչարյանից հնարավորինս մեծ կախվածության մեջ: Սակայն դա, ամենայն հավանականությամբ, առնվազն առայժմ առավելապես կարճ կտրվածքի հաշվարկ է, որովհետև ներկայումս ԲՀԿ-ն ու Քոչարյանն առավել երկար հաշվարկի համար բավարար ռեսուրսներ չունեն:

Առավել երկար հաշվարկի կտրվածքով «Բարգավաճ Հայաստան»-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ 2017-2018 թվականների ընտրական փուլում առնվազն ներկայիս ստատուս-քվոն պահպանելու հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում