Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում սեպտեմբերի 23-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Վոլոդյա Խլոյանը` հավաքելով 3.346 ձայն: Նրա հիմնական մրցակից` ԲՀԿ-ական Աշոտ Մարտիրոսյանը ստացել է 2.195 քվե:
Քաղաքի 10.098 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 5,712-ը, 143 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական թեկնածուի ներկայացուցիչները ԲՀԿ-ականների ձեռքին 2 քվեաթերթիկ էին գտել, որի հետևանքով ընտրատեղամասերից մեկում տեղի էին ունեցել անկարգություններ:









































