Մոնիկա Լևինսկին խոստանում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ սիրային նամակագրությունը: Իր բացահայտումների համար Սպիտակ տան նախկին աշխատակցուհին մտադիր է ստանալ 120 մլն դոլար պարգևավճար, գրում է New York Post-ը:
«Մոնիկան մտադիր է «վրեժ լուծել» հրապարակավ նվաստացման համար: Գրքում կներառվեն նաև մամուլում նախկինում չհրապարակված նամակներ, որտեղ Քլինթոնը դժգոհում է իր կնոջ՝ Հիլարիի հետ ընտանեկան համատեղ «սառը» կյանքից»,- գրում է հրատարակությունը:
Ինչպես նշում է հրատարակությունը, այդ նամակներում նա «բացահայտել է Բիլ Քլինթոնի նկատմամբ իր սիրո ուժը»:
Լևինսկու պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:
ԱՄՆ-ի 42-րդ նախագահի ու Մոնիկա Լևինսկու ինտիմ կապի շուրջ սկանդալը բարձրացավ 1998թ.:










































