«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ջոնջո Շելվին երկրպագուներից և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնից ներողություն է խնդրել «կարմիր սատանաներ»-ի հետ մրցավեճում կոպիտ խաղի համար:
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից հեռացվեց 39-րդ րոպեին: Շելվին կոպիտ սահանցում կատարեց Ջոնաթան Էվանսի հետ պայքարում և կարմիր քարտ ստացավ: Խաղադաշտը լքելիս նա վիրավորական արտահատություններ արեց Ֆերգյուսոնի հասցեին.
«Ներողություն եմ խնդրում երկրպագուներից և Ալեքս Ֆերգյուսոնից: Սակայն իմ հայրենակիցները չեն սիրում նրա նման մարդկանց»,- հայտարարել է կիսապաշտպանը:






































