Saturday, 06 06 2026
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Քրիստոնեական Միասնության Պապական խորհրդի նախագահին

Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Քրիստոնեական Միասնության Պապական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխին` ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:

Ողջունելով կարդինալ Կոխի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն Հայոց Հայրապետը բարձր է գնահատել Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական հարաբերություններն ու համագործակցության ոգին: Նորին Սրբությունը նշել է, որ նման այցելությունները ոչ միայն ուրախություն են բերում հայ ժողովրդի զավակներին, այլև զորացնում նրանց հավատքը, քանի որ հավատացյալ հայորդիներն ականատես են լինում սիրո այն ջերմ մթնոլորտին, որ առկա է երկու Եկեղեցիների միջև:

Իր հերթին կարդինալ Կոխը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին Հայաստան այցելելու հրավերի և ջերմ բարեմաղթանքների համար` ուրախությամբ նշելով, որ իր համար մեծ պատիվ է գտնվել մի երկրում, որտեղ քրիստոնեությունն առաջինն է ընդունվել որպես պետական կրոն, որն ունի քրիստոնեական խորը արմատներ ու հարուստ մշակույթ և որտեղ ժողովուրդը, հակառակ բազմաթիվ փորձությունների ու զրկանքների, մինչև այսօր անսասան պահպանել է քրիստոնեության հանդեպ իր հավատարմությունը:

Զրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել խորհրդային վարչակարգի տարիներին Հայոց Եկեղեցու առջև ծառացած դժվարություններին ու խոչընդոտներին, անկախ պետականության պայմաններում հոգևոր կյանքի զարթոնքին և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առաջընթացին ու արձանագրած ձեռքբերումներին: Նորին Սրբությունը կարդինալ Կոխին ներկայացրեց նաև Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը տարբեր ոլորտներում` գոհունակությամբ ընդգծելով, որ Կաթոլիկ Քույր Եկեղեցու աջակցությամբ Մայր Աթոռի մի շարք միաբաններ իրենց հոգևոր կրթությունը շարունակել են տարբեր երկրների կաթոլիկ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն Տ. Շահե աբեղա Անանյանը, Ծիսական հայեցակարգային գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը, Անդրկովկասում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, Քրիստոնեության Միասնության Աջակցության պապական խորհրդի քարտուղար Հայր Գաբրիել Քուիկը և պապական նվիրակի օգնական Հայր Մանա Ժոզեֆ Մարամերեդդին:

Հանդիպումից հետո կարդինալ Կուրտ Կոխի գլխավորած պատվիրակությունը Մայր Տաճարում մասնակցել է Ս. Պատարագի արարողությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում