ԱՄՆ Ազգային կենդանաբանական այգում, որը գտնվում է Վաշինգտոնում, սատկած են գտել մեկ շաբաթ առաջ լույս աշխարհ եկած հսկայական պանդայի ձագին: Այգու աշխատակիցների ուշադրությունն իր վրա է հրավիրել սատկած կենդանու մայրը, որն անհանգիստ ձայներ էր արձակում:
Ձագուկին դուրս բերելով բնից` փորձել են վերակենդանացնել, սակայն ջանքերն ապարդյուն են անցել:
Կենդանաբանական այգու աշխատակիցների խոսքերով՝ արջի ձագը կշռում էր ընդամենը 100 գր և նրա վրա բռնության կամ ինֆեկցիայի ոչ մի հետք չի հայտնաբերվել:









































