Wednesday, 10 06 2026
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ

Լիլիթ Գալստյանի հայտարարությունը

Հարգելի գործընկերներ,

Մեր հասարակական քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ձախողումներն այլևս համակարգային են, համատարած ու անկասելի… Ի թիվս բոլորի, ամենատագնապեցնողը արտագաղթի խնդիրն է… Եթե անգամ հիմք չընդունենք մամուլում շրջանառվող 60,000 թիվը, ապա ըստ ՀՀ սահմանային հաշվառման տվյալների` 2010թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին միգրացիայի բացասական հաշվեկշիռը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 19,5%-ով` կազմելով շուրջ 30 հազար մարդ…

ԱՊՀ երկրների միգրացիոն միտումների ուսումնասիրությունը բացահայտում է, որ նախկին խորհրդային հանրապետությունների շարքում երկիրը մշտապես լքելու ամենամեծ ցանկություն ՀՀ քաղաքացիներն ունեն՝ բնակչության մոտ կեսը` 44%-ը… Վերածվել ենք որակյալ աշխատուժ արտահանող երկրի, արտագաղթողների 65%- ը 18-55 տարեկան ակտիվ աշխատուժ հանդիսացող տղամարդիկ են, որոնց 35%- ը մասնագիտական կամ բարձրագույն կրթությամբ… Ըստ ՄԱԿի մարդկային զարգացման տարեկան զեկույցի մոտ ապագայում արտագաղթողների թիվը կհասնի 200 000-ի… 1990թ. համեմատ ազգի վերարտադրողականությունը 82.4%-ից հասել է 54%-ի, և զարգացման նման սցենարի դեպքում 2040թ. մերձակայքում ՀՀ ազգաբնակչությունը կնվազի՝ հասնելով 1.5 միլիոնի…

Իհարկե, պատճառներն ակնհայտ են ու բացատրելի…

Անկայուն, անարդարություններով ու ցինիզմով լի մեր իրականության մեջ, երբ հասարակության մեծագույն մասը վաղվա օրվա հեռանկարը չի տեսնում, համոզում չունի իր իրավունքների պաշտպանության մեջ կամ պարզապես անկարող է օրվա հացի խնդիրը լուծել, պատկերն այսպիսին պիտի լիներ… Բայց, ավաղ, մեր ազգային անվտանգությունն ու պետության հեռանկարը կասկածի տակ դնող այս իրականությունը սրբագրումների ու հետևությունների չի դրդում երկրի իշխանություններին, նրանք նույնիսկ ակամայից խրախուսում են արտագաղթը… Հայաստան-Ռուսաստան միջպետական համաձայնագրով ՀՀ ում հաստատվել են Ռուսաստանի միգրացիայի դաշնային ծառայություններ, որոնք ՀՀ քաղաքացիների (իրենց ձևակերպմամբ հայրենակիցների) կազմակերպված արտագաղթ են իրականացնում… Դատարկվում է հայ գյուղը, և հարյուրավոր հայ ընտանիքներ, զրկվելով ՀՀ քաղաքացիությունից, այս ճանապարհով արտագաղթում են Ռուսաստան՝ լուծելու նրա դեմոգրաֆիական խնդիրները…

Այո, մենք շատ հեշտորեն զրկվում ենք մեր ամենաթանկ՝ մարդկային կապիտալից, մեր հոգևոր ու մտավոր սեփականությունից, ինչը տասնյակ տարիների ձեռքբերում է…

Իսկ ի՞նչ խնդիրներ են դրված մեր ազգային օրակարգում… Արդյո՞ք քաղաքականություն իրականացնողները գիտակցում են, որ վտանգված է պետության բանաձևը, որ պետական կառավարման ներկա մշակույթը միայն նպաստում է սոցիալական անհանդուրժողականությանն ու բևեռացման խորացմանը:
Այսօր, ավաղ, իշխանությունը ամեն գնով պահելու սիտուատիվ խնդիրն է օրակարգում… Իհարկե, այսպես դու ունես վարչական իշխանություն, բայց չունես հոգևոր, ինտելեկտուալ իշխանություն, այսինքն՝ հեղինակություն… Իսկ իշխանությունն առանց հեղինակության հեռանկար չունի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում