Շաբաթ օրը Իրաքում բռնության զոհ են դարձել ավելի քան վեց մարդ: Այդ թվում ոստիկանության գեներալ և երկու զինծառայող:
Անհայտ մարդիկ Բաղդադից արևմուտք գնդակոծել են գեներալի ավտոմեքենան: Զոհվել է նաև վարորդը:
Բաղդադի Սադր-Սիթի շրջանում ականի պայթունից մահացել է երկու, վիրավորվել վեց մարդ:
Իրաքի հյուսիսում, Մոսուլ քաղաքում, ականի պայթունից զոհվել է երկու զինծառայող:
Սեպտեմբերին Իրաքում պայթյունների և հարձակումների հետևանքով զոհվել է 175 մարդ:










































