РИА-Новости-ն տեղեկացնում է, որ ռուսական սահմանապահ խումբը Հարավային Օսիայում 2010-ին ավելացվել է 300 մարդով և ներկայումս կազմում է 1200 մարդ: Դա, ըստ ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Դորոխինի, արվել է իրավիճակի բարդության պատճառով:
Նա տեղեկացրել է, որ Հարավային Օսիայում մինչ այս տարվա վերջը կառուցվելու է 20 սահմանապահ համակարգ` զորանոցներով, ծառայողական շինություններով ու բնակելի շենքերով: