«Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսն Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Գրանադա»-ի հետ կայացած խաղից հետո գովեստի խոսքեր է հղել հակառակորդ թիմի դարպասապահ Տոնյո Մարտինեսին:
«Հանդիպումն ավելի բարդ ստացվեց, քան մենք էինք ակնկալում, սակայն դա չի նշանակում, որ վատ ֆուտբոլ ցուցադրեցինք: Պարզապես հակառակորդը լավ էր պատրաստված: Պետք է նշեմ «Գրանադա»-ի դարպասապահի հիանալի խաղը, ով մի քանի անգամ փրկեց իր թիմին»,- Ալվեշին մեջբերում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբին հաջողվեց բացել խաղի հաշիվը միայն 87-րդ րոպեին:








































