«Առաջին լրատվական»-ը ԲՀԿ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է նա ներկա գտնվի նաև «Հարսնաքարի» գործով դատավարությանը և ակցիաներին` հաշվի առնելով, ներկա էր գտնվել ՀԱԿ ակտիվիստների ազատ արձակման վերջին ակցիային, ինչը մեկնաբանվեց որպես ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն: «Ես «Հարսնաքարի» ակցիաներին արդեն իսկ մասնակցել եմ և մոմավառություններին եմ մասնակցել: Միանշանակ շարունակում եմ դատապարտել այդ արարքը, որովհետև ինձ համար զայրացնող ու զարմացնող է` ինչպես կարող է ՀՀ քաղաքացին հանգիստը կազմակերպելու ընթացքում ինչ-որ գազանների կողմից կյանքից զրկվի: Միանշանակ հետևելու եմ ամբողջ դատավարության ընթացքին և մասնակցելու եմ»: Հարցին` Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնեցվա՞ծ են իր քայլերը, պատգամավորը պատասխանեց: «Ես մասնակցում եմ որպես Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ, և այդ պաշտոնում կոչված եմ մարդու իրավունքների պաշտպանությանը»:











































