Քեթի Հոլմսը խոստովանել է, որ Թոմ Կրուզից իր ամուսնալուծությունը սաստիկ ազդել է իրենց 6-ամյա դստեր` Սուրիի վրա: Աղջնակը դժվար է ադապտացվում նոր կյանքին: Այս մասին հաղորդում է Dni.ru-ն:
Սուրին տխրում է առանց հայրիկին: Առանց գումարի այն քանակությանը, որը նրա վրա ծախսվում էր նախկինում. Սուրին և Քեթին անցել են ավելի համեստ կենսակերպի:
Քեթիի ընկերուհին հայտնել է, որ դերասանուհին ստիպված է լինում փոքրիկի որոշ խնդրանքների պատասխանել մերժումով: Քեթին գիտակցում է, որ Թոմը պատրաստվում է նրան փչացնել իր գումարներով, իսկ ինքը ցանկանում է, որ Սուրին դառնա սովորական երեխա:
Աստղային հայրիկը, ըստ տեղեկությունների` Սուրիին չի տեսել առնվազն 48 օր: Վերջին հանդիպմանը նա դստեր հետ եղել է Disney World-ում և նրան վերաբերվել առավելագույն ուշադրությամբ:
Իսկ ահա Սուրիին առաջին անգամ դպրոց է տարել մայրը: Երեխան հաճախում է Նյու-Յորքի Չելսի շրջանի մասնավոր դպրոց:
Հունիսի վերջին միմյանցից հեռանալով` զույգը խոստացել է պահպանել ընկերական հարաբերություններ և համատեղ դաստիարակել Սուրիին: Ամուսնալուծությունից հետո Քեթին զրկվեց մեծ գումարներից: Թոմ Կրուզը հանդիսանում է Հոլիվուդի ամենահարուստ դերասաններից մեկը: Նրա կարողությունը հասնում է 250 մլն դոլարի:









































