Բուենոս-Այրեսի գերագայուն դատարանը մեղավոր է ճանաչել Մաուրո Կամորանեզիին այն բանի համար, որ նրա կատարած կոպիտ խախտումը վերջ է դրել ֆուտբոլիստի մարզական կարիերային:
1994 թվականին «Յուվենթուս»-ի նախկին խաղացողը խախտել է կանոնները Ռոբերտո Պիցցի նկատմամբ, ինչի արդյունքում վերջինիս ծնկան հոդը կորցրել է իր շարժունակությունը և ֆուտբոլիստը ստիպված է եղել ավարտել իր կարիերան:
Դատարանը Կամորանեզիին պարտադրել է Պիցիին 35.000 եվրո վճարել:








































