Այսօր ԱԺ ՀՀԿ քարտուղար էդուարդ Շարմազանովից փորձեցինք ճշտել, թե ՀՀԿ-ն Մարտի 1-ի կապակցությամբ ինչ միջոցառումներ է կազմակերպում:
Շարմազանովը նշեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստը սկսելուց առաջ պահանջեց, որ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեն զոհերի հիշատակը, իսկ ինքն ավելի ուշ ԱԺ ամբիոնից ելույթով հանդես կգա, իսկ այլ միջոցառումներ ՀՀԿ-ի կողմից նախատեսված չեն: