Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Թեհրանում «Սրբազան պաշտպանության» շաբաթվա շրջանակներում բացվել է իր մեծությամբ ու բարձրությամբ աշխարհի երրորդ պետական դրոշի հրապարակը:
Այդ արարողակարգին մասնակցել են երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, երկրի քաղաքական ու ռազմական բարձրագույն ղեկավարությունը, հայտնի հասարակական գործիչներ: Դրոշակաձողի բարձրությունը 150 մետր է, իսկ հրապարակի տարածքը` 1000 քառակուսի մետր:








































