Մեքսիկայում 73 մարդու հերթական զանգվածային գերեզման է հայտնաբերվել: Նրանք, հավանաբար, Կենտրոնական Ամերիկայի ներգաղթյալներ են: Այս մասին շաբաթ օրը հաղորդել են երկրի դատաբժիշկները:
Նախապես կարծում էին, որ 23 գերեզմաններում գտնվում է 58 մարդու մարմին, որոնք թաղվել են 2000-2012թթ. ընթացքում, սակայն աշխատանքների իրականացման արդյունքում նրանց ընդհանուր թիվը ավելացել է` հասնելով 73-ի, իսկ հայտնաբերված գերեզմանների թիվը հասել է 30-ի:
Դատաբժիշկների համոզմամբ` այս թիվն էլ վերջնական չէ, և նոր խմբակային գերեզմանների որոնումները շարունակվելու են հաջորդ տարի:
Մեքսիկայի համար գաղտնի գերեզմանները հազվադեպ երևույթ չեն: Այնտեղ հիմնականում թաղվում են նարկոկարտելների հակամարտությունների հետևանքով զոհվածները:







































