Apple-ի նոր սմարթֆոնի գնորդ ամերիկացի Հազիմ Սաիդը, ով ընկերության` Հինգերորդ ավենյուում գտնվող խանութի մոտ հերթ էր կանգնել վաճառքի օրվանից դեռ մեկ շաբաթ առաջ, գոհ է մնացել իր գնումից, նրան նոր սարքի մեջ ամեն ինչ դուր է եկել, փոխանցում է РИА Новости-ն:
Apple ընկերությունը ուրբաթ օրը սկսել է վաճառել iPhone 5-ը ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Սինգապուրում և Հոնկոնգում:
Խանութի բացման սպասումով ավելի քան 1000 մարդ է հերթ կանգնել:
Դեռ համացանցով պատվերներ ընդունելու ընթացքում ռեկորդ է սահմանվել. ընդամենը մի քանի օրում համացանցով այն ավելի քան 2 մլն մարդ է պատվիրել:
Սակայն Սաիդը բոլորովին ուրախ տեսք չի ունեցել: «Ես հերթ եմ կանգնել ութ օր, վերջին երկու օրերին ընդհանրապես հեռու չգնալով: Նախորդ գիշեր չեմ քնել, այդ պատճառով եմ ես այսքան հոգնած»,- ժպիտի բացակայության պատճառը բացատրել է նոր սմարթֆոնի տերը:





































