Թայվանի պաշտպանության նախարարությունը մտադիր է 2014-ին սպառազինման մեջ ներառել Wan Chien («10 000 սրեր») նոր հրթիռները, որոնք 100-ական մարտական գլխիկ ունեն, հայտնում է Jane’s-ը: Զենքն ընդունելու հետ Թայվանը կսկսի դրա մասշտաբային սերիական արտադրությունը: Նախապես ծրագրվում էր այդպիսի հրթիռների արտադրությունը սկսել 2018-ին:
Գործակալության տվյալներով` թայվանական հրթիռը մասամբ նման է ամերիկյան մարտավարական պլանավորման օդային AGM-154A JSOW-A ռումբին:
Wan Chien հրթիռներն ունակ են ոչնչացնել հակառակորդի օբյեկտները մինչև 250 կմ հեռավորության վրա: Զենքի քաշը մինչև 900 կգ է, այն ունի 4.8 մետր երկարություն և 80 մ տրամագիծ:
Թայվանի պաշտպանության նախարարության տվյալներով` Wan Chien-ը Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում կօգտագործվի չինական ռազմաբազաների և օդանավակայանների ոչնչացման համար:











































