Wednesday, 10 06 2026
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ

Մենք տեր չենք մեր պետությանը` ուրիշներն են տեր

Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահ Սարգիս Շահինյանը հարցին՝ որքանո՞վ է Հայաստանն անկախ անկախության ձեռք բերումից 21 տարի անց, նշեց, որ Հայաստանը որոշ բաներ ձեռք է բերել, բայց շատ ուրիշ բաներ ձեռք չի բերել: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը վաղուց լիովին կախյալ է, քանի որ տնտեսական, սոցիալական օղակները, որոնք պետք է ի սկզբանե գործեին կենսադաշտ և քաղաքական դաշտ ստեղծելու նպատակով, ձախողվեցին և ձախողված են մինչ օրս:

Ձախողման պատճառը, ըստ նրա, այն է, որ ղեկավարությունը, ինչպես նաև ժողովուրդը պատրաստ չեղան քաղաքացիական պատասխանատվության՝ ժողովուրդն իբրև ժողովուրդ, ղեկավարությունն էլ որպես ղեկավարություն:

Սարգիս Շահինյանը Հայաստանի անկախությունից հետո միակ էական նվաճումը համարում է բանակը, բայց նույնիսկ բանակի մեջ ահռելի թերություններ է նկատում, որոնք այսօր անտեսվում են:

Տոնի կապակցությամբ Սարգիս Շահինյանը չի ցանկանում ոչ մի բան ասել, չի ուզում, որ այս տոնը ղեկավարության կողմից շահարկվի որպես մակերեսային ցուցանիշ, ինչը, դժբախտաբար, արվում է, թե` մենք անկախ ենք, հզոր ենք, ոչ մեկի կարիքը չունենք, որ մենք մեր նպատակներին հասանք, բայց մեծ հաշվով` դա այդպես չէ:

Սարգիս Շահինյանի կարծիքով` սխալները սկսվեցին հենց առաջին օրից. յուրաքանչյուր նախագահ ունեցավ իր դրական և բացասական կողմերը, սակայն նա ցավով նկատում է, որ վերջիններս գերազանցում էին երեք նախագահների դեպքում էլ, պարզապես մեկի մոտ` ավելի շատ, մեկի մոտ` ավելի քիչ: «Յուրաքանչյուրը մտածեց իր գրպանը լցնելու մասին, ոչ մեկը չփորձեց մաքուր և անկեղծ հարաբերություն ստեղծել եղած ռեսուրսների հետ»,- ասաց Սարգիս Շահինյանը:

Առաջին հերթին, ըստ նրա, իրար նկատմամբ վստահությունն է կորել: Բացի այդ` մարդիկ իրենք իրենց չկարողացան նույնացնել ղեկավարության հետ, ընդ որում՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, ընդդիմությունն էլ ահռելի սխալներ գործեց. «Մենք պետք է տեր լինեինք մեր ազգին, և մեր պետության տերը պետք է լիներ հայ անձը: Մենք տեր չենք մեր պետությանը` ուրիշներն են տեր. սա է իրականությունը»,- ասաց Սարգիս Շահինյանը:

Նրա խոսքով` Հայաստանը այսօր միջազգային իրավունքի սուբյեկտ է, ինչն ամենակարևոր իրողությունն է, և այսօր անհնար է Հարավային Կովկասում ռազմավարություն և քաղաքականություն վարել առանց Հայաստանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում