Ակնկալվում է, որ Լյորենտեն կլքի Բիլբաոյի «Աթլետիկ»-ը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լյորենտեի՝ թիմի հետ կնքած պայմանագիրն ավարտին է մոտենում, իսկ նա հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ՝ իսպանացու հեռանալը շատ ավելի հավանական է դառնում:
Այս ամռանը Լյորենտեն գրեթե «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ էր, սակայն ի վերջո տեղափոխությունը չիրականացավ: «Արսենալ»-ն իր հերթին ցանկանում էր ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները՝ Ռոբին վան Պերսիին փոխարինելու համար, որը տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»: Իսկ ահա այս շարքին է ավելացել նաև «Մանչեսթեր Սիթի»-ն: Խնդիրն այն չէ, որ «քաղաքայիններ»-ը ուզում են ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքները՝ Ձեկոյին կամ Բալոտելիին փոխարինելու համար, այլ այն, որ Ռոբերտո Մանչինին շատ է հավանում իսպանացի ֆուտբոլիստի խաղը, և պատրաստվում է ձեռք բերել վերջինիս տրանսֆերը:







































