Հունաստանի կառավարությունը հրապարակել է 40 անմարդաբնակ կղզիների ցուցակը, որոնք կարող են երկարաժամկետ վարձակալության հանձնվել մասնավոր անձանց կամ ընկերություններին: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը:
Հունաստանի Պետական գույքի մասնավորեցման հարցերով կազմակերպության գործադիր տնօրեն Անդրեաս Տապրանցիսի խոսքով՝ վարձակալության ժամկետները տատանվում են 30-50 տարվա սահմանում: Ցուցակում հայտնվել են 500 հազարից մինչև 3 մլն քառակուսի մետր մակերես ընդգրկող կղզիներ: Սպասվում է, որ կղզիների վարձակալությունը մինչև 2015 թվականը պետբյուջեին կբերի 19 մլրդ, իսկ մինչև 2020 թվականը՝ 50 մլրդ եվրո:
Դա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը կարողանա իրականացնել երկրին տրամադրված 240 մլրդ եվրո ընդհանուր ծավալով միջազգային օգնության պայմանները:









































