Արգենտինացի ֆուտբոլային լեգենդ, մարզիչ Դիեգո Մարադոնան կրկին հայր կդառնա: Այս մասին հայտնում է արգենտինական մամուլը:
Ֆուտբոլիստի 34-ամյա կինը՝ Վերոնիկան, որի հետ նա ապրում է արդեն 7 տարի, ասել է լրագրողներին, որ արդեն չորս ամիս է՝ հղի է: Զույգը որոշել էր երեխա ունենալ երկու տարի առաջ, սակայն նրանց չէր հաջողվել:
Հավելենք, որ արգենտինացի նախկին ֆուտբոլիստն արդեն երկու չափահաս դուստր ունի՝ 25-ամյա Դալման ու 23-ամյա Ջիանինան:








































