Իրաքը թույլ չի տվել Չինաստանից Սիրիա թռչող ինքնաթիռին անցնել իր տարածքով: Իրաքի հետախուզության ներկայացուցչի խոսքերով՝ ինքնաթիռում կարող էր լինել սպառազինություն իշխող վարչակարգի համար:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, դա տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին, սակայն դրա մասին հայտնի է դառնում միայն այսօր: Իրաքի իշխանությունները շարունակում են երկրի տարածքով Սիրիա զենք տեղափոխելու գործով հետաքննությունը: Մասնավորապես, Իրաքի տարածքով անցնող իրանական ինքնաթիռները կարող են ստուգվել որևէ կասկածի առաջացման դեպքում:
Հիշեցնենք. ավելի վաղ Իրաքը հերքում էր արևմտյան հատուկ ծառայությունների այն տեղեկությունը, որ իր օդային տարածքն օգտագործվում է Սիրիայի իշխող վարչակարգին զենք մատակարարելու համար:








































